«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Հերոս մարտիկների ժառանգորդները գտնվում են պատանդի կարգավիճակում իրենց հողի վրա

Հերոս մարտիկների ժառանգորդները գտնվում են պատանդի կարգավիճակում իրենց հողի վրա
07.05.2023 | 20:59

1939 թվականի համամիութենական մարդահամարի տվյալներով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) բնակչությունը կազմում էր 150 838 մարդ, որից 90 %-ը հայեր էին (135 754 մարդ)։

Այս թվից Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մոբիլիզացվել և կամավոր ռազմաճակատ է մեկնել բնակչության 45 000 կամ 33 %-ը (Խորհրդային Միությունում՝ 194 միլիոնից՝ 11 միլիոն, այսինքն՝ 6%)։

Տոկոսային արտահայտությամբ ԼՂԻՄ-ում մոբիլիզացվել է 5 անգամ ավելի շատ մարդ, քան ողջ ԽՍՀՄում։

Բնակչության բանակում մոբիլիզացիայի տոկոսը ԼՂԻՄ-ում (33%) երկու անգամ ավելի բարձր է եղել, քան անգամ նացիստական Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Նացիստները, որոնք մի քանի տոտալ մոբիլիզացիա են իրականացրել, նման բարձունքների չեն հասել՝ մոբիլիզացրել են բնակչության 16%-ին։ «Գերմանական մոբիլիզացիայի նման բարձր տոկոսը Ստալինը համարում էր արկածախնդրություն, որը խաթարում էր երկրի կենսունակությունը, փլուզման պատճառներից մեկն էր», - գրել է բանակի գեներալ Ս. Շտեմենկոն:

Պատերազմի ժամանակ արցախցիներն իրենց դրսևորեցին որպես խիզախ զինվորներ, ինչը համապատասխանում էր նրանց դարավոր զինվորական ավանդույթներին։

Խորհրդային Միության հերոս են դարձել 24 հայ ղարաբաղցի, որոնցից երկուսը՝ օդաչու Նելսոն Ստեփանյանը (հետմահու արժանացել է երկրորդ աստղի) և Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանը երկու անգամ է այս կոչմանն արժանացել։ Ամեն 5656 ղարաբաղի հայից ստացվում է 1 հերոս, օրինակ, ռուս, 12 205 հոգուց -1 հերոս, իսկ 52 922 ադրբեջանցիներից 1 հերոս:

ԼՂԻՄ-ից ռազմաճակատ մեկնած ղարաբաղցի հայերից, ըստ տարբեր տվյալների, զոհվել է 18-ից 22 հազար մարդ, որը կազմել է ընդհանուր բնակչության 12-ից 15 տոկոսը, ռուսները՝ 5,78 %, ադրբեջանցիները՝ 2,57 %։

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղը երկրին տվել է 4 մարշալ, Խորհրդային Միության նավատորմի մեկ ծովակալ։ Տասնյակ ղարաբաղցիներ դարձան գեներալներ, ռազմաճակատի, բանակի, կորպուսի, դիվիզիայի հրամանատարներ։ Հազարավոր զինվորներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով։ Արցախցի մարտիկների մեծ մասը մարտերի ժամանակ իրենց դրսևորել են որպես իսկական հերոսներ:

Եվ ահա այդ հերոս մարտիկների ժառանգորդները գտնվում են պատանդի կարգավիճակում իրենց հողի վրա, առավել ևս բազմամսյա բլոկադայի մեջ, ինչպես լենինգրադցիները այն ժամանակ ֆաշիստների կողմից:

Ահա և ողջ երախտապարտությունը արցախյան հերոս մարտիկների և նրանց ժառանգորդների հանդեպ մայիսի 9-ի Հաղթանակի օրվան ընդառաջ, 21-րդ դարում:

Վահրամ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6656

Մեկնաբանություններ